Ֆասադային ներկերի օգտագործումը

Կարելի է վստահ ասել, որ ներկերի այս տեսակին ծանոթ են գրեթե բոլորը, և այն հեշտ՝ իր օգտագործման մեջ, և հաստատ կարող եք ինքնուրույն գլուխ հանել՝ առանց որևէ լուրջ պատրաստվելու։ Ներկի այս տեսակը հադիսանում է տան՝ արտաքին հարդարման ամենատարածված միջոցներից մեկը։

Այնհասանելի է շինանյութի խանութներում (գրեթե բոլոր), և ունի գույների, կազմի, ֆակտուրայի և այլ չափանիշներով ընտրելու մեծ հնարավորություն։

Ֆասադային ներկի օգնությամբ, դուք վստահ կարող եք ավարտին հասցնել նույնիսկ ամենաբարդ լուծումներով հագեցած տան շինարարությունը էլ չասենք, թեթև կոսմետիկ վերանորոգում անելու՝ տան պատերը թարմացնելու մասին։

Ամեն դեպքում արդյունքը տեսանելի է դառնում անմիջապես և տան արտաքին տեսքը փոխվում է՝ դառնալով ավելի գրավիչ և աչքի ընկնող։

Ի դեպ, «ԲԵՐԴ» արտադրության ֆասադային ներկերը հանդիսանում են բացառապես հայկական արտադրության արտադրանք։ Վերջինս պատրաստվում է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչն էականորեն տարբերվում է ավանդական տեխնոլոգիաներրից, քանի որ այն նվազագույնի է հասցնում կապող պոլիմերների օգտագործումը՝ դրանով ներկը դարձնելով էկոլոգիապես մաքուր։