Ինչո՞վ պատել մետաղը, որ երկար ծառայի

Շատ հաճախ հանդիպող ու ակտուալ խնդիր՝ արտաքին (և ոչ միայն) կոնստրուկցիաների կոռոզիա, նույն ինքը՝ քայքայում։ Ագրեսիվ շրջակա միջավայրը շատ կարճ ժամանակահատվածում մետաղը սկսում է քայքայել, որի արդյունքում անպաշտպան մակերեսը սկսում է մեր լեզվով ասած ժանգոտել։

Մոտավորապես անհրաժեշտ է 1-2 տարի, որ դարպասները, պատշգամբի պաշտպանիչ (ու թիթիզ) մետաղական ձողերը սկսեն ժանգոտել։ Էլ չենք թվարկում մնացած բաները, ասենք մուտքի կամ ձեր սիրելի ավտոտնակի մետաղյա դարպասները, ցանկապատը, (որ դարբինն այդքան տանջվել ու սարքել ա քո համար, ստացել ա էտ ուզոռը, բա ափսոս չի՞ ;) ), աստիճանների բազրիքները, երբեմն նույնիսկ այգում քո՝ հատուկ գործիքների համար (իհարկե, ոչ միշտ, բայց դե․․․․) նախատեսված դարակը։ Ու այդ ամենը գնում, փչանում ա, եթե ժամանակին ճիշտ քայլեր չձեռնարկես։ Բայց միշտ չի, որ քայլեր ձեռնարկելը օգնում է, էստեղ կարևոր դեր է խաղում, որ փողերդ անիմաստ քամուն չտաս։

Դրա համար, գլուխ չենք գովում, ուղղակի, իրոք դա էտպես է, (փորձի՛ր, ինքդ էլ կհամոզվես) առաջարկում ենք, որ անպայման փորձես մեր՝ "Բերդ" արտադրանքի հակակոռոզիոն լաքը, հետո, եթե մեր մասնագետի կողմից տված ցուցումները հաշվի առնելով գործն անես ու արդյունքը էն չլինի, կգաս կասես․ «ամոթ ձեզ, որակյալ չի ձեր ապրանքը»։

Շատ հեշտ և հարմար է օգտագործել։ Ասենք, որ ապահովում է ոչ միայն պաշտպանիչ շերտ, այլ նաև տալիս է գրավիչ արտաքին տեսք։ Դե մենք էլ երաշխավորում ենք, որ այն կծառայի 3-5 տարի՝ կախված բնակլիմայական պայմաններից։