Առաքում և վերադարձ

Ապրանքը 14-օրյա ժամկետում ենթակա է վերադարձման այն դեպքում, եթե այն նոր վիճակում է, չի վնասվել և գտնվում է բնօրինակ փաթեթավորմամբ:

Ընկերությունն իրավունք ունի հրաժարվելու ապրանքն ընդունել 14 օրվա ընթացքում, եթե ապրանքը Գնորդի կողմից վերադարձվում է վնասված կամ առանց բնօրինակ փաթեթավորման:

Ընկերությունն իրավունք ունի հրաժարվելու ապրանքն ընդունել 14 օրվա ընթացքում, եթե չի ներկայացվել ՀԴՄ կտրոնը և հաշիվ-ապրանքագիրը (երկուսն էլ պարտադիր):

14-օրյա ժամկետից հետո ապրանքը չի կարող ետ վերադարձվել:

Ապրանքի ետ վերադարձի դեպքում դեպի Ընկերություն փոխադրման ծախսերը կատարվում են Օգտատիրոջ կողմից և նրա հաշվին:

Ընկերությունը վերադարձի դեպքում ապրանքի փոխադրման պարտավորություն չունի:





Այդուհանդերձ, եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով:


Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ Դուք սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և ցանկանում եք փոխարինել այն Ձեր նախընտրածով: Այսպիսի դեպքերում Ձեզանից գանձվում է միայն ապրանքների գների տարբերությունը` առկայության դեպքում, իսկ առաքման լրացուցիչ գումար չի գանձվում:

Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:


 


Եթե սույն պայմաններից որևէ մեկը լիազոր մարմնի կողմից ճանաչվում է անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այդ պայմանը կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավեր համարվել: